211652_close_icon
views-count1145 դիտում article-date 11:56 08-07-2016

Ամփոփում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունում

Հուլիսի 6-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչությունն ամփոփեց 2016 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում վարչության անձնակազմն իրականացրել է 128 միջոցառում, որոնց ներգրավվել է 42 ծառայող: Հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանն իր ելույթում նշեց, որ ստորաբաժանումը համագործակցել է ոստիկանության վարչությունների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի հետ: Անցած 6 ամսվա ընթացքում հատուկ նշանակության վարչությունն իրականացրել է 14 խուզարկության ապահովում, 20 կասկածյալների հայտնաբերման, ձերբակալման և բերման ենթարկելու միջոցառումներ, 44 կալանավորվածների ուղեկցում, 6 անգամ ուղեկցել են դրամական միջոցներ, 19 անգամ էլ` թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցներ ու նյութեր: Վարչության անձնակազմը մասնակցել է նաև հասարակական կարգի պահպանման, անձանց և տարածքների, դատավարության մասնակիցների անվտանգության ապահովման և այլ միջոցառումների: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության պետ Հրաչ Ստեփանյանը հաշվետվության ավարտին հույս հայտնեց, որ հաջորդ կիսամյակում կարվի ամեն ինչ կատարողական բարձր ցուցանիշներ ունենալու համար: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր