211652_close_icon
views-count6050 դիտում article-date 18:47 07-07-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` գնդապետ Գրիգորի Խաչատուրովին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Գրիգորի Խաչատուրովին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։ Հրամանագրում , մասնավորապես նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ. Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»։

Նմանատիպ նյութեր