211652_close_icon
views-count1153 դիտում article-date 11:16 07-07-2016

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում առաջացած հրդեհները

Հուլիսի 6-ից 7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Հալաբյան փողոցում՝ ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ: Արարատի մարզի Նարեկի գյուղի «Գյոլասամ» կոչվող լեռներում այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ Խամեր կոչվող հանդամասում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր