Եղանակի մասին. կրկին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 7-11-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]/ups/images/0834361001467867198825665.jpg[/img]
Երևանում հուլիսի 7-8-ը, 11-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 9-10-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
[img]/ups/images/0586383001467867185365229.jpg[/img]