211652_close_icon
views-count6160 դիտում article-date 10:13 22-04-2016

Եղանակի մասին. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 8-10 աստիճանով, 24-25-ը նույնքան կբարձրանա: [img]/ups/images/0834436001461305558193003.jpg[/img] Երևանում ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, 25-ի երեկոյան ժամերին և 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/061958100146130557153349.jpg[/img]

Նմանատիպ նյութեր