Սանկտ Պետերբուրգում երեխաների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 3 զոհ
Սանկտ Պետերբուրգում` Կրասնոֆլոտսկոյե խճուղում, 30 ուղևորներով ավտոբուսը բախվել է Ford մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի պնդմամբ` ավտոբուսը երեխաների էր տեղափոխում:
Բախման հետևանքով Ford-ի 3 ուղևորներ տեղում մահացել են: Ավտոբուսի ուղևորներից մեկը, ով երիտասարդ աղջիկ է, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: