Իսպանիայում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 14 զոհ
Իսպանիայում օտարերկրյա ուսանողներ տեղափոխող ավտոբուս է վթարվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ավտոբուսը Վալենսիայից Բարսելոնա է տեղափոխել ուսանողների` միջազգային փառատոնին մասնակցելու համար:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոբուսը կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենային:
Ավտոբուսի մեջ առնվազն 50 ուղևոր է եղել: Կա 14 զոհ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարար ծառայության մեքենաները: