Թաիլանդում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել․ կա 14 զոհ
Թաիլանդի արևելյան մասում գտնվող Պրաչինբուրի գավառում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է 14 զոհ, 40 վիրավոր, որոնք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նախնական տվյալների համաձայն, ուսանողներ և ուսուցիչներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ավտոբուսի ուղևորները մեկնում էին ծովափնյա քաղաք Պատայա հանգստանալու։