211652_close_icon
views-count4041 դիտում article-date 22:02 06-07-2016

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 6-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղի 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 6-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դպրոցին հարակից տարածքում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր