Հենրիխ Մխիթարյան. Հպարտ եմ ու հուզված, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին». տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ այսուհետ հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
«Երազանքները իրականանում են: Ես շատ հուզված եմ և հպարտ, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Դա մի ակումբ է, որի մեծագույն պատմությամբ և զարմանալի երկրպագուներով միշտ հիացել եմ: Անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի աշխատեմ իմ նոր թիմի մարզչի և թիմակիցների հետ», գրել է Մխիթարյանը իր ֆեսյբուքյան էջում:
Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների, «Մանչեսթեր Յունայթեդը» հայ ֆուտբոլիստի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է մոտ 42 մլն եվրո: