211652_close_icon
views-count1194 դիտում article-date 17:50 06-07-2016

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հանդիպել է «Լույս» հիմնադրամի՝ Արցախում գտնվող մի խումբ ուսանողների: Վարչապետը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ երիտասարդ բարձրորակ կադրերի պատրաստման և հայրենիքի զարգացման գործում: Ա. Հարությունյանը ուրախություն է հայտնել, որ «Լույս»-ի ուսանողների ամենամյա հավաքն այս տարի տեղի է ունեցել Արցախում՝ հույս հայտնելով, որ այն կխթանի Արցախի զարգացման ծրագրերում միջազգային լավագույն համալսարաններում կրթություն ստացած հայորդիների ընդգրկվածությունը: Վարչապետը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Արցախի անվտանգության և տնտեսական համակարգերին, դրանցում առկա խնդիրներին և լուծման ուղիներին: [b] ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր