Աշխարհում հայերի թիվը 10 մլն 297 հազար 770 է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից:
Հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաև միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ը ապրում են Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:
Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]