Քաղաքացիները դուրս են բերվել վերելակից
Հուլիսի 5-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 17 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1987 թ. ծնված Ա. Օ.-ին դուրս են բերել վերելակից:
***
Հուլիսի 4-ին, ժամը 15.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 2-րդ մուտքի վերելակի առաջին հարկում, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1950 թ. ծնված Ա. Մ.-ին: