Քաղաքացիները դուրս են բերվել վերելակից
Սեպտեմբերի 28-ին, ժամը 08.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: