Կրեմլը՝ Ռուսաստանի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի զեկույցի մասին
Կրեմլում կավատեսությամբ են արձագանքել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Ռուսատսանի մասին հրապարակած զեկույցի մի մասին, որը վերաբերում է Ռուսաստանի հետ փոխգործակցության անհրաժեշտությանը:
Սակայն, ինչպես նշում է Ria Novosti-ն, Մոսկվան կատեգորիկ դեմ է զեկույցի որոշ դրույթների ու ձևակերպումների հետ՝ Ղրիմի անեքսիա, հաստատում Ուկրաինայի հարավ-արևելքի հաշվին և այլն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կառաջարկեի դրականորեն դիտարկել այդ զեկույցը, քանի որ, չնայած մի շարք տարաձայնություններին, նրանում առկա է երկխոսություն ծավալելու անհրաժեշտության գաղափար»,-ասել է նա: