211652_close_icon
views-count983 դիտում article-date 12:27 05-07-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Հուլիսի 5-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 5-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 5-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացիները մնացել են ներսում (բանալի չունեն). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր