211652_close_icon
views-count2813 դիտում article-date 11:35 05-07-2016

Ես վերցնում էի կիթառը, նայում մարդկանց և սովորում փոքր-ինչ նվագել. Էլվիս Փրեսլի

1941 թվականի սեպտեմբերին Փրեսլին առաջին դասարան գնաց, որտեղ նա միջակի համբավի արժանացավ: Ուսուցիչը նրան խրախուսեց մասնակցել երգի մրցույթի այն բանից հետո, երբ նա տպավորեց առավոտյան աղոթքին Ռեդ Ֆոլեյի "Old Shep" երգի կատարմամբ։ Մրցույթը տեղի ունեցավ Միսիսիպի-Ալաբամա տոնավաճառում 1945 թվականի հոկտեմբերի 3-ին. դա տասնամյա Փրեսլիի առաջին հանրային ելույթն էր։ Նա կովբոյի զգեստով էր և կանգնեց աթոռին բարձրախոսին հասնելու համար։ Այս մրցույթում նա գրավեց 5-րդ տեղը: Մի քանի ամիս անց Փրեսլին առաջին կիթառը ստացավ իր ծննդյան օրը, սակայն նա այլ բան էր ակնկալում՝ տարբեր տվյալներով, հեծանիվ կամ հրացան: Այդ տարի նա կիթառի հիմնական դասեր ստացավ իր երկու քեռիների և ընտանիքի եկեղեցու նոր հոգևոր հովիվի կողմից։ «Ես վերցնում էի կիթառը, նայում մարդկանց և սովորում փոքր-ինչ նվագել: Սակայն ես երբեք չէի երգի մարդկանց առջև: Ես շատ ամաչկոտ էի դրա համար»։ 1946 թվականին Փրեսլին տեղափոխվեց վեցերորդ դասարան նոր դպրոցում։ Այնտեղ նրան մենակյաց էին համարում։ Հաջորդ տարի նա ամեն օր սկսեց բերել կիթառը իր հետ։ Նա նվագում և երգում էր մեծ դասամիջոցին, սակայն նրան հաճախ ծաղրում էին իր անլուրջ երաժշտության համար։ Ընտանիքն այդ ժամանակ ապրում էր մեծ մասամբ սևամորթներով բնակեցված թաղամասում: Փրեսլին երկրպագում էր Տուպելո քաղաքի WELO ռադիո կայանում Միսիսիպի Սլիմ անունով հաղորդավարին։ Սլիմի փոքր եղբայրը՝ Փրեսլիի դասարանցին, հաճառ էր տանում նրան ռադիոկայան և նկարագրում էր Փրեսլիին որպես երաժշտության խելագար։ Սլիմը սովորեցրեց Էլվիսին ևս մի քանի ակորդ: Երբ Փրեսլին 12 տարեկան էր, Սլիմը կազմակերպեց նրա երկու ելույթը ուղիր եթերում։ Առաջին ելույթի ժամանակ նրան պատել էր բեմի վախը, սակայն հաջորդ շաբաթ նա հաջողություն ունեցավ

Նմանատիպ նյութեր