2543 դիտում
16:05 27-05-2015
Հոգեկան խնդիրներ ունեցող զինծառայողն ինքնասպան է եղել. մեղադրվում է զորամասի բուժծառայության պետը
43-ամյա Արթուր Մնացականի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես բուժծառայության պետ, կոչումով՝ մայոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր կողմից զորամասում տարածած խոսակցությունների թվացյալ ճշմարտությունը ապացուցելու նպատակով, թե իբր ժամկետային զինծառայող, կուրսանտ Ռուբեն Դավթյանը փորձել է հիվանդության սիմուլիացիայի միջոցով տեղափոխվել այլ ստորաբաժանում, դրսևորել է իշխանության անգործություն:
ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 114 հոդվածի համաձայն, պարտավոր լինելով կազմակերպել անձնակազմի բժշկական քննությունը, մասնակցել ամբուլատոր ընդունելիությանը, հետազոտել գնդի բուժկետում գտնվող և բուժական հիմնարկներ ուղարկվող հիվանդներին, գիտենալ գնդի բուժկետում տեղավորված հիվանդների վիճակը և վերահսկել նրանց բուժումը, ի հայտ բերել հոգևոր զարգացման շեղումներ ունեցող զինծառայողներին, միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար, վերջինիս կողմից բազմիցս ներկայացված ակնհայտ նյարդային և հոգեկան բնույթի առողջական բողոքների առկայության պայմաններում նրան չի ուղեգրել կամ ներկայացրել նյարդաբանի, հոգեբույժի կամ հոգեբանի մոտ՝ նեղ մասնագիտական բուժհետազոտման, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է` զինծառայող Ռուբեն Դավթյանն իր առողջական վիճակի հետ կապված գանգատների նկատմամբ ցուցաբերած անվստահության և անտարբերության հետևանքով մատնվելով սուբյեկտիվորեն լքվածության, իր առողջության խնդիրներից ելք գտնելու անկարողության զգացումից դրդված, միաժամանակ զարգացած հոգեկան գործունեության կարճատև խանգարման արդյունքում իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում կրակոց արձակելու միջոցով կատարել է ինքնասպանություն:
Արթուր Մնացականի Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 375 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
74007 դիտում
19:03 15-01-2014
Թոքաբորբով հիվանդ 18-ամյա զինվորին ծեծի ենթարկածներից 2-ը ձերբակալվել են, այդ թվում` բուժծառայության պետը
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել