4165 դիտում
20:00 04-07-2016
Հյուրանոցում գողացել են քաղաքացու ճամփորդական պայուսակը. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցում քաղաքացու ճամփորդական պայուսակը գողացած անձի ինքնությունը։
2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արամի փողոցում գործող հյուրանոցում հափշտակել է քաղաքացու ճամփորդական պայուսակը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է հյուրանոցում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը ճամպրուկը ձեռքին դուրս գալիս հյուրանոցից ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ
գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5679 դիտում
19:50 28-04-2016
Հափշտակել է քաղաքացու պայուսակը. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
523 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
952 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
841 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը