5526 դիտում
19:50 28-04-2016
Հափշտակել է քաղաքացու պայուսակը. ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին` խնդրում ենք հայտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը:
2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանի Պարոնյան փողոցում հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, բանկային քարտեր, սոցիալական քարտ, անձնագիր և այլ իրեր՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, օրենքով սահմանված կարգով ենթարկվել զննության։
Կադրերում երևում է մի տղամարդ՝ կնոջ պայուսակը ձեռքին, ով նստում է «տաքսի» ավտոմեքենան եւ հեռանում։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար