2891 դիտում
17:37 04-07-2016
Կայացել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը:
Նիստի սկզբում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքները:
Հունիսի 24-ին ավարտվել է միասնական քննությունների առաջին փուլը, այժմ ընթանում են միասնական քննությունների երկրորդ փուլը, ինչպես նաև բուհերում շարունակվում են բանավոր և ներբուհական քննությունները: Միասնական քննությունների առաջին, հիմնական փուլին հայտագրվել են 11375 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 428-ով:
Երկրորդ փուլին հայտագրվել են 989 դիմորդ: Ներբուհական քննություններ հանձնելու է 892 դիմորդ: Ըստ բնակավայրերի դիմորդների ամենամեծ հոսքն եղել է Երևանից՝ 3610, հաջորդը Շիրակի և Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 և 930: Ամենաքիչ դիմորդներն եղել են Վայոց Ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով: Ըստ առարկաների ամենամեծ թիվն եղել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայի դիմորդները՝ 6266: Երկրորդ տեղում մաթեմատիկայի դիմորդներն են, որից քննություն են հանձնել 5328 դիմորդ, երրորդ տեղում անգլերենն է՝ դիմորդների 4822 թվով: Ամենաքիչ թվով դիմորդներն եղել են իսպաներեն և իտալերեն առարկաներից՝ համապատասխանաբար 8 և 1 դիմորդ, իսկ պարսկերենից միասնական քննություն հանձնող չի եղել:
Ըստ բուհերի ամենամեծ թվով դիմորդներ, ինչպես և նախորդ տարիներին ունի Երևանի պետական համալսարանը՝ 3193 դիմորդ: Նախորդ տարվա համեմատ ԵՊՀ դիմորդների թիվը նվազել է: Երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1083 դիմորդ: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդների թիվն այս տարի աճել է և այդ բուհերն առաջին հայտով ունեն համապատասխանաբար 971, 956 և 932 դիմորդ: Ընդունելության վերջնական արդյունքները պարզ կլինի քննությունների ավարտից հետո:
Ինչպես ընդունող հանձնաժողովին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենը առաջին փուլում 1117 դիմորդ բացակայել է քննություններից, որոնցից 49-ի դեպքում քննությունները բժիշկի միջնորդությամբ՝ առողջական պատճառներով ընդհատվել են, 7 դիմորդ ծածկագրից և հեռախոսներից օգտվելու համար հեռացվել է քննությունից:
Ստացած անբավարար միավորների պատճառով մրցույթից դուրս են մնացել 1530 դիմորդ: Միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել: Մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական թեստերում այս տարի կատարվել են որոշ փոփոխություններ՝ փոխվել են ոչ թե առաջադրանքների և խնդիրների տեսակները, այլ թվային արտահայտությունները: Գ. Մելիքյանի զեկուցմամբ՝ նախնական վերլուծություններով փոփոխությունների արդյունքները տեսանելի են հատկապես մաթեմատիկայի քննության պարագայում:
Նախարարն առաջարկել է ռեկտորների խորհրդի առաջիկա նիստերից մեկում քննարկման դնել այդ առաջարկությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքի նախագիծն արդեն թևակոխել է քննարկումների փուլ:
Նիստի ընթացքում ռեկտորները մտահոգություն են հայտնել ընդունելության համակարգի մի շարք խնդիրների առնչությամբ՝ շեշտելով, որ դիմորդների քանակի ընդհանուր նվազումն անդրադառնում է բուհերի ֆինանսական կայունության, զարգացման հեռանկարի և կրթության որակի վրա:
Նմանատիպ նյութեր
1519 դիտում
22:30 02-07-2015
Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը
1825 դիտում
15:48 18-07-2024
Այսօր կհրապարակվեն բուհական ընդունելության ցուցակները. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
793 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1945 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
970 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր