Կիսաքանդ տնակում հայտնաբերել են զինամթերք
Հուլիսի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում 1971 թ. ծնված Դավիթ Գ.-ից ահազանգ է ստացվել, որ «Սոճիներ» ռեստորանից վերև գտնվող լքված կիսաքանդ տնակներից մեկում կտորով փաթաթված զենքի նմանվող իր կա:
Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Շահումյան համայնքի վարչական տարածքի` Վանաձոր-Դիլիջան մայրուղու 4-րդ կմ-ի մոտ գտնվող կիսաքանդ տնակում, հայտնաբերել է 76 սմ երկարության ՌՊԳ, ներկված կանաչ պաշտպանական գույնով, մի մասը շագանակագույն պլաստմասսե իրանով, վրան առկա է ուսագոտի կտրված վիճակում, կլորավուն ձևի, մոտ 8 սմ տրամաչափի, միջնամասում արտաքինից առկա է ՌՊԳ-22 254-15-82 գրառումը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]