211652_close_icon
views-count2849 դիտում article-date 11:38 04-07-2016

Մայրաքաղաքում Վարդավառի աշխույժ մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը

Վարդավառի տոնական միջոցառումներին միացել են նաև մայրաքաղաքի հյուրերը: Մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում կայանված ավտոբուսների զբոսաշրջիկները, նկատելով հարակից շատրվանի մոտ տիրող ջրային երուզեռը, միախառնվել են երևանցիներին ու նույնպես դարձել տոնի անմիջական մասնակիցը: Արդեն ամբողջովին թաց հյուրերին երևանցիները ներկայացրել են տոնի բուն խորհուրդը: Հիշեցնենք, որ Վարդավառին նվիրված համաքաղաքային միջոցառումները արդեն 4-րդ տարին անընդմեջ ներառվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր