Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հուլիսի 3-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 22 շենքում գտնվող Մոնրո գեղեցկության սրահի դռան փականը խափանվել, աշխատակիցները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են Մոնրո գեղեցկության սրահի դուռը:
***
Հուլիսի 3-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կոտրվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: