Mitsubishi-ն նոր ամենագնաց-կուպե կթողարկի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
                        Այս տարվա աշնանը Փարիզում կկայանա համաշխարհային համբավ ունեցող ճապոնական Mitsubishi ընկերության նոր ավտոմեքենայի շնորհանդեսը: 
Ընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ  նոր մոդելի հարմարավետության մակարդակը շատ ավելի բարձր կլինի նախորդ բոլոր տեսակի ամենագնացներից:
Ground Tourer ամենագնաց-կուպեն հագեցած կլինի էլեկտրաշարժիչով: Հնարավոր է նաև հիբրիդ տարբերակի թողարկումը: 
Առանց բենզինի ավտոմեքենան կարող է հաղթահարել 400 կմ ճանապարհ:
Ամենագնացի առաջին նախատիպը ցուցադրվել է Ժնևում` 2015թ-ին:
Նշվում է, որ նոր ամենագնաց-կուպեի թողարկունը կմեկնարկիի 2020 թ-ին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

