211652_close_icon

Ինչո՞ւ են աղջիկները Վարդավառից վախենում.հարցում

views-count13107 դիտում article-date 21:00 02-07-2016
Վարդավառը կամ ժողովրդական լեզվով ասած՝ Վարդևորը, որը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից երրորդն է, և ժողովրդի կողմից շատ սիրված է, ամեն դեպքում, սթրեսի մեջ է գցում մեր հասարակության որոշակի հատվածի, հատկապես աղջիկներին, որոնցից ոմանք նախընտրում են այդ օրը բռնի կերպով չջրվելու համար դուրս գալ տանից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Վարդևորին, ինչպես վկայում են մամուլը ու կայքերը, որպես կանոն, շատանում են վիճաբանությունները, արձանագրվել են դեպքեր, երբ երթուղայինի կամ սեփական ավտոմեքենայի սալոն շփած մեկ դույլ ջուրը ավտովթարի պատճառ է դարձել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց տարբեր տարիքի իգական սեռի մի քանի ներկայացուցիչների հետ այն մասին, թե ինչու են վախենում այդ օրը փողոց դուրս գալ, չնայած օրվա խորհրդին: Արմինե, 29 տարեկան Կատակ-խաղ է, բոլորս գիտենք, հասկանում ենք, բայց ես չեմ հասկանում, երբ գոռում-զգուշացնում ես, որ թոքերի բորբոքում ունես ու մի կաթիլ ջուր քո վրա լցնել չի կարելի, մեկ ա՝ գալիս ա մի հատ բուղա ու մի թաս սառը ջուր է լցնում: Մի երկու տարի առաջ Բաղրամյան պողոտայում ականատես եղա, թե ինչպես էին ոտից գլուխ ջուր դարձրել դիվանագետներին, որոնք աղաչում էին, որ պետք չէ, պետք չէ, հրավիրված են, տեղ պետք է գնան: Մարինա, 24 տարեկան Ես շատ վատ բան եմ տեսնում նրանում, որ այդ օրը, իբր, կատակով, արական սեռի որոշ ներկայացուցիչներ փորձում են զոռով ջրելով՝ ինքնահաստատվել: Տպավորություն է, որ ամբողջ տարի սպասում են այդ օրվան, որ ինչքան «աբիժնիկություն» կա մեջները հանեն: Մարիաննա, 40տարեկան Ես հասկանում եմ, որ տարեկիցները խաղում են, ինչու ոչ՝ չափն անցնում են իրար հետ Վարդևոր խաղալով, բայց , աչքովս եմ տեսել, որ մեկ-մեկ իրար թողած՝ հարձակվում են 50-60 տարեկան կանանց վրա, մի հատ չեն ասում՝ բա որ մի բան պատահի, ընկնեն, վնասվեն, ո՞վ է պատասխան տալու: Վերջում նշենք, որ հեթանոսական ակունքներ ունեցող այս տոնը գալիս է դեռ Նոյ նահապետից, և դրա հիմնական իմաստը ջրի մաքրագործող հատկությունն է: Քրիստոնեական շրջանում տոնը ստացավ մկրտության խորհուրդ:Նշենք նաև, որ այսօր՝ «Վերականգնում ենք մեր տոները» նախաձեռնության շրջանակներում մի խումբ ակտիվիստներ կազմակերպել էին նախատոնակ:   Նրանք Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից շարժվեցին դեպի քաղաքապետարանին հարակից մանկական այգի, որտեղ ցուցադրվեցի երգ-պարի, ջուր ցողելու տեսարաններ բեմադրվեցին, ոմանք էլ խնձոր խորովեցին:

Նմանատիպ նյութեր