17162 դիտում
11:03 02-07-2016
Գյումրի քաղաքում վթարի է ենթարկվել «Յոթ վերք» եկեղեցու քահանան. նա և ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան 6-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած Գազ 31029 մակնիշի 627 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղի 11Ա շենքի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի բնակիչ, 50-ամյա Դոլիցե Ռեզուիչեին պատկանող Daewoo մակնիշի TT 464 ZZ համարանիշի բեռնատար ավտոմեքենայի հետնամասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է Վրաստանի Հանրապետության Ուժերգետի քաղաքի բնակիչ, 57-ամյա Վանո Լոնտատիզեին պատկանող Daewoo մակնիշի TO 577 ԼX համարանիշի բեռնատար ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Գազ 31029-ի վարորդ Հ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ 40-ամյա Մարիամ Սարգսյանը և 36-ամյա Ֆլորա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Սարգսյանը Գյումրի քաղաքում գործող «Յոթ վերք» եկեղեցու քահանան է, իսկ վիրավորները՝ նրա ընտանիքի անդամները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15613 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35876 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց