Ալիևը չէ ևԱդրբեջանը չէ, որ կարգավիճակ է շնորհելու Արցախի ժողովրդին. Է.Շարմազանով
Լեռնային Ղարաբաղի ժոովուրդն ունի նույնքան իրավունք՝ հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը, որքան ցանկացած եվրոպական երկիր, և Ալիևը չէ, որ կարգավիճակ է շնորհելու Արցախի ժողովրդին:
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ որքան տրամաբանական է Brexit-ը՝ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն՝ մնալ-չմնալ ԵՄ-ում, Շոտլանդիայի հանրաքվեն՝ մնալ-չմնալ Մեծ Բրիտանիայի կազմում, այնքան էլ տրամաբանական է ԼՂ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը հանրաքվեով որոշելը:
Եվ Արցախը, նրա խոսքով՝ չի կարող ոչ մի կարգավիճակում լինել Ադրբեջանի կազմում: Նա ընդգգծեց, որ Նախիջևանը լավ օրինակ է նրա, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ ադրբեջանական տիրապետության օրոք երբեմնի հայաշատ այս տարածքում որևէ հայ չի ապրում:
Նա հիշեցրեց նաև Ջուղայի խաչքարերի նկատմամբ իրականացված վանդալիզմը:
Նա առաջարկում է, որ բոլորը և, առաջին հերթին, Բաքվում մոռանան, որ Արցախը կարող է մի օր լինել Ադրբեջանի կազմում:
Ըստ Շարմազանովի՝ նիստին քննարկվել են արտաքին քաղաքական, ինչպես նաև ներկուսակցական հարցեր, անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին:
«Պարոն նախագահը ներկայացրել է իր զրույցի արդյունքները ԱՄՆ պետքարտուղար պարոն Քերիի հետ, քննարկել ենք նաև Գերմանիայի արտգործնախարար, պարոն Վալտեր-Շտայնմայերի այցը տարածաշրջան և Հայաստան:
Եվս մեկ անգամ ընդգծվեց, որ հայկական կողմերը, ՀՀ-ն ունի կոնկրետ դիրքրոշում, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման արդյունքում, որը այլընտրանք չունի, ինպես նաև ինքորոշման իրավունք, քննարկեցինք նաև արտահերթ նիստի արդյունքները »,-ասաց ՀՀԿ խոսնակը: