211652_close_icon

Նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է. Ալիևը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին

views-count862 դիտում article-date 11:07 14-02-2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` France 24-ին տված հարցազրույցից․լզ

-Ես կցանկանայի անդրադառնալ ձեր երկրի ռազմական դատարանի որոշմանը, որը դաժան դատավճիռներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից 13 անձանց, այդ թվում՝ նախկին առաջնորդի ցմահ ազատազրկման: Տեղեկություններ կային, որ ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է այդ հարցը և, հնարավոր է, խնդրել է ձեզ ներում շնորհել իրենց՝ որպես տարածաշրջանում խաղաղության հասնելու միջոց: Արդյոք նա բարձրացրել է այդ հարցը և պատրաստվում եք դա անել։

-Փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նա բարձրացրել է նաև այդ հարցը, և ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, և վերջ։  Մենք հիմնականում քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումը, TRIPP-ը և Հայաստանի հետ պաշտոնական խաղաղություն կնքելու հեռանկարները։

Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց, ապա դրանք «անջատողական ռեժիմի առաջնորդներն են, որոնք ապօրինաբար գործել են մեր տարածքում՝ ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում» (չակերտները՝ Tert.am), որը ճանաչված է ողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից: Տարիներ շարունակ այս մարդիկ ոգեշնչվել են «ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր պատերազմական հանցագործություններից, և նրանք պատասխանատվության են ենթարկվել» (չակերտները՝ Tert.am): Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և ենթարկվել պատասխանատվության։ Նրանց տրամադրվել են փաստաբաններ։ Դատավարությունը բացարձակ «թափանցիկ էր»։

Նրանց «հանցագործություններն» ապացուցվել են վկաների բազմաթիվ ցուցմունքներով։ Իսկ նրանց նկատմամբ որևէ իրավախախտում կատարելու մասին խոսք լինել չի կարող։

-Իսկ դուք կարող եք ինչ-որ բան անել այդ առումով, պարոն նախագահ։

– Ինչ նկատի ունեք:

– Թերթել էջը և ներում շնորհել նրանց, թե նման մի բան: Դա կլինի ձեր կողմից բարի կամքի ժեստ: Դա ձեր լիազորությունների մեջ է։

– Գիտեք, այդ մարդիկ լուրջ «հանցագործություններ են կատարել մարդկության դեմ» (չակերտները՝ Tert.am)։

-Բայց էջը շրջելու տեսանկյունից գուցե դուք կարեկցանք եք զգում հայերի հանդեպ, որոնք վերջին պատերազմի հետևանքով ստիպված են եղել լքել Ղարաբաղը:

-Մեր դիրքորոշումն այս հարցում շատ պարզ էր։ Այն բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ հրապարակվել կայքում։Մենք Ղարաբաղում բնակվող բոլոր հայերին առաջարկել ենք դիմել Ադրբեջանի քաղաքացիություն կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար: Մենք ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ ունեցել ենք փոխգործակցության մի քանի փուլ, սակայն նրանք նախընտրել են մեկնել Հայաստան։

Մենք ունենք հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք տեղահանվել են ժամանակակից Հայաստանի տարածքից և «ենթարկվել էթնիկ զտման» (չակերտները՝ Tert.am), սակայն հայկական կառավարությունը երբեք նրանց վերադարձնելու որևէ առաջարկ չի արել: Ես կարծում եմ, որ մենք պետք է այս հարցը դիտարկենք փոխադարձության տեսանկյունից։

Վերադարձի իրավունքը համընդհանուր իրավունք է, և, իհարկե, Ադրբեջանն անպայման կհետևի այդ իրավունքին, եթե մենք համապատասխան դիմում ստանանք։ Բայց միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մենք 30 տարի կռվել ենք Հայաստանի հետ և 30 տարի նրանք «օկուպացրել են մեր տարածքը» (չակերտները՝ Tert.am), մենք ակնկալում ենք նման վերաբերմունք հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ, որոնց մենք անվանում ենք Արևմտյան ադրբեջանցիներ, և նրանց հնարավորություն տալ վերադառնալ ներկայիս Հայաստանի տարածք։

Աղբյուրը՝  armlur.am 

Նմանատիպ նյութեր