211652_close_icon

Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

views-count1113 դիտում article-date 15:00 01-07-2016
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 հուլիսի 6-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները. [b]- Երևան քաղաքի Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկ, - Երևան քաղաքի Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներ, - Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկ:[/b] Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր