211652_close_icon

Հայ երիտասարդությունը պետք է դավանի հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. ԱԺ փոխնախագահ

views-count1693 դիտում article-date 13:44 01-07-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում հայապահպանության, հոգևոր, մշակութային և քրիստոնեական արժեքների պահպանման և տարածման գործում: «Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ քրիստոնեական արժեքներ. այս գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը»,-նշել է ԱԺ փոխնախագահը: Էդուարդ Շարմազանովը հյուրից հետաքրքրվել է Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներով, Եկեղեցու կողմից հայապահպանությանն ուղղված քայլերով, Ֆրանսիայում հայկական դպրոցների առկայությամբ և աջակցության պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին: Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել շուրջ 1 մլն հայ համայնքի ձեռքբերումներն ու խնդիրները, կարևորել հայ մշակույթի տարածումն ու օտարների համար այն ճանաչելի դարձնելը:

Նմանատիպ նյութեր