2247 դիտում
19:29 25-08-2016
«Երիտասարդությունը մեր ապագան է և պետք է զգա քաղաքական գործընթացները». բազեականները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցույթներին զուգահեռ կազմակերպվում են հանդիպումներ պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, որոնց ընթացքում երիտասարդները քննարկումներ են ունենում վերջիններիս հետ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները։
Օգոստոսի 25-ին հավաքի հյուրն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն էր։ Նա պատասխանեց բազեականների հարցերին, դիտեց բազկամարտի ներճակատային մրցույթները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Գալուստ Սահակյանը «Բազե» հավաքի լավագույն բարեկամներից է։ Հավաքի ստեղծման օրից՝ 2002 թվականից ի վեր, նա ամեն տարի այցելել է այս ծրագրին, հանդիպել մասնակիցների հետ։
ԱԺ ղեկավարը ողջունեց հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեի» միջոցով երիտասարդությունը կարողացավ համախմբող մի շարժում ստեղծել։ Նա շեշտեց, որ երիտասարդությունը մեր ապագան է և պետք է զգա քաղաքական գործընթացները, ներգրավվի տարբեր պրոցեսներում։
Հիշելով իր երիտասարդ տարիները՝ խորհրդարանի խոսնակը նկատեց, որ այն ժամանակ կարելի էր ամեն ինչի մասին խոսել, բայց ոչ՝ հայրենիքից, քաղաքականությունից։ Այս առումով, ըստ նրա, այսօրվա երիտասարդները շահեկան վիճակում են։
Նա կոչ արեց երիտասարդներին սիրել հայրենիքը, ուշադրության կենտրոնում պահել ուսման պրոցեսը, որպեսզի հետագայում տարբեր ոլորտներում ունենանք լավ կադրեր։
Գալուստ Սահակյանը պատասխանեց երիտասարդների՝ ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին։
«Բազե» հավաքում այսօր հյուրընկալվել էին նաև «Արի տուն» ծրագրի մասնակիցները, ովքեր ծանոթացան բազեականների առօրյային, ներկա գտնվեցին մի շարք մրցույթների։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
690 դիտում
13:44 10-12-2015
Եվրոպացի երիտասարդները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ
849 դիտում
12:11 03-04-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ. լուսանկարներ
854 դիտում
15:27 26-05-2015
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ
Այս բաժնից
427 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը