211652_close_icon
views-count1952 դիտում article-date 09:32 01-07-2016

ՀՅԴ-ն տեղով «կրակ» դառնա, «սահմանված փայից» ավելին չի ստանա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ամառը քաղաքական առումով պասիվ շրջան է, սակայն այս տարի այն, հիմնականում խորհրդարանական ուժերի համար, բավականին աշխատանքային է լինելու, նախընտրական տարին շտապողականություն է թելադրում ուժերին: Մինչ ընդդիմադիրները կատաղի պայքար են մղում, պարզելու՝ ով է իրենցից ավելի ընդդիմադիր, իշխանական ուժերը կարգի են բերում իրենց ռեսուրսները: Հարաբերական հանգիստ է տիրում ՀՅԴ-ում. ոչ թե վստահ են, որ հանրությունն իր քվեն Դաշնակցությանն է տալու, այլ քաղաքական գործարքով ապահովել են իրենց մի քանի տեղը խորհրդարանում (նույնիսկ այդ մի քանի տեղի համար էլ, ասում են, դեռ ներկուսակցական պատերազմներ են լինելու): Իշխանության հետ վերջին գործարքից հետո ՀՅԴ-ի վարկանիշից բան չի մնացել. փոխարենը կան պաշտոններ, որոնք էլ հենց պետք էին ձայներ «հավաքելու» համար: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն մեծ սպասումներ ունի իր նախարարներից, մասնավորապես Դավիթ Լոքյանից, քանի որ վերջինս «համակարգում» է մարզերն ու մարզպետներին: Սակայն մարզպետներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դաշնակցականները տեղով «կրակ» էլ դառնան, իրենց «սահմանված փայից» ավելին չեն ստանալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր