7181 դիտում
09:23 01-07-2016
Չեմ ուզում մնալ Հայաստանում. Արտյոմ Հակոբյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաղորդավար և ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել: «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել, վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին, ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես, ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան, չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը»,- գրել է Արտյոմ Հակոբյանը:
Պարբերականը գրում է, որ այս փաստը ուշագրավ է, քանի որ տվյալ դեպքում Հայաստանում առկա մթնոլորտի մասին բարձրաձայնում է մի մարդ, որը հանրային գիտակցության մեջ համարվում է արտոնյալ խավի ներկայացուցիչ: Բայց կյանքը ապացուցում է, որ երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, ապա ոչ ոք ապահովագրված չէ շնչահեղձ լինելուց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2942 դիտում
21:25 07-02-2017
Կոռուպցիայի մասին խոսելը շատ մոդայիկ է, ես էլ չեմ ուզում հետ մնալ մոդայից. ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյան
13320 դիտում
18:54 20-05-2020
«68 հազար ստացել եմ, բայց ես փող չեմ ուզում, ես ուզում եմ աշխատել». Սարգիս Գրիգորյանին տուգանել են 50 հազար դրամով
964 դիտում
14:20 25-04-2023
Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Միյատովիչ
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»