BBC. Մխիթարյանն ու Իբրահիմովիչը արդեն պայմանագիր են կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Մինչև այս շաբաթվա վերջ «Մանչեսթեր Յունայթեդը» կհամալրվի երկու նոր խաղացողներով:
Ինչպես հայտնում BBC-ն, անգլիական ակումբը արդեն պատրաստ է ներկայացնել միանգամից երկու նորեկներին. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին:
Այս երկու ձեռքբերումները կլինեն առաջինը Ժոզե Մոուրինյոյի համար` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:
BBC-ն նշել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ արդեն բուժզննում են անցել և անձնական պայմանագրեր կնքել:
Իսկ գերմանական Bild-ը հաղորդել է, որ Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին` հայտնելով, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»: