Ռիո Ֆերդինանդ. Մխիթարյանն ու Ռեշֆորդը փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է, որ Անգլիայի առաջնության 3-րդ տուրում «Հալ Սիթիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/27/93947/]խաղում[/url] (1:0) մանկունյանցիների հաղթանակում էական դերակատարում ունեցան փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանն ու Մարկուս Ռեշֆորդը:
«Ռեշֆորդի նման խաղացողը պետք է առաջին րոպեներից խաղադաշտում լինի: Նա երիտասարդ ֆուտբոլիստների համար հիանալի օրինակ է ծառայում:
Ռեշֆորդն ու Մխիթարյանը 2-րդ խաղակեսում ամենաակտիվներն էին և բեկում մտցրեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում: