Իբրահիմովիչը կարող է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ
Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան չի բացառել, որ շվեդ խաղացողը կարող է ՊՍԺ-ի հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը:
«Երբ խոսքը գնում է Զլատանի մասին, ապա պետք է հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր է»,-ասել է Ռայոլան:
Նախկինում Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր է իր կարիերան ավարտել ֆրանսիական ակումբում, որի հետ շվեդ խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը: