211652_close_icon
views-count14562 դիտում article-date 15:06 30-06-2016

«Կոկորդներդ կկտրեմ, արյուններդ կխմեմ…» արտահայտությամբ եւ դանակով Կարենը սպառնացել է նախկին կնոջը, աներոջը եւ չոքանչին. ի՞նչ պատժի արժանացավ դրա համար

Կարեն Խաչատրյանին դեռ նախորդ տարի մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջից` Թամարա Ն-ից, անհաշտ հարաբերության հետևանքով ամուսնալուծվել էր և Թ-ն վերադարձել էր հայրական բնակարան, որը գտնվում է նույն շենքում: Կարեն Խաչատրյանը իրենց բակից նկատելով նախկին կնոջ հորը` Հակոբ Նազարյանին, փորձել է պարզել թե ինչ պատճառով է իր կինը հեռացել և չի վերադառնում: Խոսակցությանը ներկա է գտնվել նաև Հակոբ Նազարյանի կինը` Իվետա Մովսիսյանը, որը միջամտել է խոսակցությանը և ամուսնուն առաջարկել է միասին գնալ տուն: Կարեն Խաչատրյանը բակից վերցնելով կլորավուն փայտի կտոր՝ նետել է Իվետա Մովսիսյանի ուղղությամբ, սակայն վերջինիս չի դիպել: Այդ ընթացքում նրանց ձայններից բակ է դուրս եկել նաև Թամարա Նազարյանը, սակայն Հակոբ Նազարյանը և Իվետա Մովսիսյանը չեն շարունակել վիճաբանությունը և իրենց դստեր հետ մտել են տուն: Կարեն Խաչատրյանը վրդովվելով նրանց վերաբերմունքից՝ վերադարձել է տուն և վերցնելով 15 սմ երկարությամբ շեղբ ունեցող փայտյա կոթով խոհանոցային դանակը՝ մոտեցել է Հակոբ Նազարյանի բնակարանի առաջին հարկի պատուհաններին, ձեռքում պահած դանակը թափահարելով սպառնացել է Հակոբ Նազարյանին, Իվետա Մովսիսյանին և Թամարա Նազարյանին ասելով, թե <<կոկորդներդ կկտրեմ, արյուններդ կխմեմ…>> այնուհետև երկու ձեռքերով, հարվածներ է հասցրել Հակոբ Նազարյանի բնակարանի պատուհանի ապակիներին և կոտրել դրանք: Հակոբ Նազարյանը, Իվետա Մովսիսյանը և Թամարա Նազարյանը, հասկանալով, որ Կարեն Խաչատրյանի կողմից իրենց սպանելու իրական վտանգ կա, դուրս չեն եկել բնակարանից, այլ պահանջել են հեռանալ, սակայն վիճաբանության ձայններից այդտեղ է եկել Կարեն Խաչատրյանի մայրը` Սուսաննա Քեռյանը և որդուն տարել տուն: Այսինքն Կարեն Խաչատրյանին մեղսագրվում է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ինմասով: Բացի այդ, նա իր երեխային տեսնելու նպատակով գնացել է իր նախկին կնոջ՝ Թամարա Նազարյանի հայրական տան բակ, որտեղ հանդիպել է կնոջը: Երեխայի տեսակցության հարցի շուրջ իր և կնոջ միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում ինքը ձեռքով երեք անգամ հարվածներ է հասցրել Թամարա Նազարյանի դեմքին և պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վերին շրթունքի արյունազեղում և սալջարդ վերք: Այսինքն, Կարեն Խաչատրյանին մեղսագրվում է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Բացի այդ, Թամարա Նազարյանի մայրը՝ Իվետա Մովսիսյանը, նկատելով, որ Կարեն Խաչատրյանը ծեծի է ենթարկում դստերը, հարսի՝ Լալիկ Նավոյանի և ամուսնու՝ Հակոբ Նազարյանի հետ դուրս են եկել բակ ու մոտեցել Կարեն Խաչատրյանին փորձելով հաշտեցնել, սակայն Կարեն Խաչատրյանը Իվետա Մովսիսյանին ֆիզիկական ցավ պատճառելու նպատակով ոտքով հարվածել է վերջինիս որովայնի շրջանին և պատճառել ուժեղ ֆիզիկական ցավ: Այսինքն, Կարեն Խաչատրյանին մեղսագրվում է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Բացի այդ, երբ վիճաբանությանը հաշտեցնելու նպատակով միջամտել է Հակոբ Նազարյանը, Կարեն Խաչատրյանը ձեռքով երեք անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի և գլխի շրջաններին ու գցել գետնին` պատճառելով փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում, ձախ այտի արյունազեղում, աջ արմնկային հոդի քերծվածքներ, որոնք առաջացրել են Հակոբ Նազարյանի առողջության տևական քայքայում` միջին վնաս: Երբ Լալիկ Նավոյանը փորձել է օգնել Հակոբ Նազարյանին գետնից բարձրանալուն, այդ ժամանակ Կարեն Խաչատրյանը մեկ անգամ աջ ձեռքի ափով հարվածել է Լալիկ Նավոյանի այտին, սակայն որևէ վնասվածք չի պատճառել: Այդ վիճաբանության ձայններից այդտեղ է եկել Կարեն Խաչատրյանի մայրը` Սուսաննա Քեռյանը և Կարեն Խաչատրյանին տարել տուն: Այսինքն, Կարեն Խաչատրյանին մեղսագրվում է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով: Այսպիսով, Կարեն Խաչատրյանին մեղսագրվում է հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով 118-րդ հոդվածով և 113-րդ հոդվածի 1-ին մասով : Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Կարեն Գառնիկի Խաչատրյանը, տուժողներ Թամարա Հակոբի Նազարյանը, Հակոբ Խաչիկի Նազարյանը և Իվետա Գարեգինի Մովսիսյանը դատարանին ներկայացրեցին հաշտության վերաբերյալ դիմումներ և խնդրեցին քրեական գործի վարույթը կարճել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Կարեն Գառնիկի Խաչատրյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 113-րդ հոդվածի 1-ին և 137-րդ հոդվածի 1-ին մասերով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել:

Նմանատիպ նյութեր