211652_close_icon
views-count765 դիտում article-date 16:21 30-06-2016

Նկուղից գողացել է գյուղատնտեսական իրեր

Հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը բացատրական աշխատանքի շնորհիվ, խոստովանական բացատրություն է տվել, որ մայիս և հունիս ամիսներին ցանկապատի վրայով 4 անգամ մտել է «Նոր Խարբերդ» Ա/Ը 12-րդ փողոցի տներից մեկի բակ և օգտվելով նկուղի դռան բաց լինելուց` գողացել գյուղատնտեսական իրեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր