Զենք-զինամթերք` նկուղից
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացված գրության հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, մայիսի 7-ին, ժամը 17.00-ին, մեկնած օպերատիվ խումբը Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի 5-րդ մուտքի նկուղում կատարել է զննություն:
Հայտնաբերվել են ինքնաձիգի մասնատված և կտրատված մասեր, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ և ինքնաձիգի 3 պահունակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]