Ֆինլանդիայում բնակելի շենքի նկուղից 5 երեխայի դի է հայտնաբերվել
Ֆինլանդիայի ոստիկանությունը բազմաբնակարան շենքի նկուղից 5 երեխաների մարմիներ է հայտնաբերել։ Միջադեպը տեղի է ունեցել Օուլու քաղաքում, գրում է Helsingin Sanomat պարբերականը։
Նշվում է, որ հունիսի 3֊ին ոստիկանությունը մաքրման ծառայության ահազանգով բնակարաներից մեկն է ժամանել։ Կանչի պատճառը տհաճ հոտն էր, որը բխում էր շենքի նկուղում գտնվող պլաստմասե պարկերից։
Դեպքի վայր է եկել նաև պարկերի սեփականատերը, ով էլ խոստովանել է, որ դրանցում երեխաների մարմիններ են, որոնց նա ծննդաբերել է 5֊ից 10 տարի առաջ։
Ներկայումս կինը ձերբակալված է։ Ըստ նրա խոսքերի՝ երեխաներին ծննդաբերել է տան և բոլորը մահացած են ծնվել։