Հրացանը պատկանել է հանգուցյալ պապին
Հունիսի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իր սպասարկած վարչական տարածքում ծառայություն կատարելիս Այգեստան գյուղի Բաղրամյան փողոցում նկատել է, որ 1977 թ. ծնված Արսեն Ո.-ի ձեռքին մեկփողանի ողորկափող որսորդական հրացան կա:
Արսեն Ո.-ն հայտարարել է, որ «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապին, և իր մոտ գտնվում է առանց համապատասխան փաստաթղթի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]