Հետաքրքիր փաստեր կողմնացույցի մասին
Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար։
Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես 12-րդ դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը։
Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (14-րդ դար) և ուրիշներ։
Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում։