1442 դիտում
09:46 30-06-2016
Ինչ է ներկայացրել Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին նախագահների հանդիպումից . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը:
Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձևաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տևել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2756 դիտում
10:14 20-12-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ
3124 դիտում
17:32 19-12-2015
Բանակցությունները կշարունակվեն. Ուորլիքը՝ նախագահների հանդիպումից հետո
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»