2116 դիտում
09:35 29-06-2016
Գյումրու հարցում իշխանությունները հայտնվել են փակուղու առաջ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Սակայն խնդիրն այն է, որ վերևներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլև նախկինում «Օրինաց երկիր», այնուհետև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած և այդ կուսակցությունները լքած մեկը:
Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի: Քննարկվում է մի քանի տարբերակ՝ Գյումրիում սեպտեմբերի 18-ին նշանակված քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սամվել Բալասանյանը կգլխավորի ոչ թե ՀՀԿ-ի, այլ դաշինքը ցուցակը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշեն, որ Սամվել Բալասանյանն այս անգամ էլ իրենց կուսակցությանն անդամակցի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
19880 դիտում
09:01 02-10-2021
Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»
3874 դիտում
09:13 10-03-2020
Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջև. «Ժողովուրդ»
1369 դիտում
14:41 28-02-2023
Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ․ սա պետք է օգտագործվի․ Սիմոնյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը