3877 դիտում
09:13 10-03-2020
Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջև. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջև: Շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում, և ստացվեց այնպես, որ մեկ տարի անց իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների: Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա չի ներկայացել նախաքննական մարմին և չի կատարել օրենքի պահանջը: Եվ, մեր տեղեկություններով, ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է և չի կարողացել նստել ինքնաթիռ:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, սակայն նախաքննական մարմին ներկայանալ չի կարողացել: Ինչևէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ և ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4405 դիտում
09:25 30-05-2020
Ապրիլյանի հանձնաժողովը փակուղու առջև է․ Նալբանդյանը սլաքներն ուղղել է դեպի Խաչատուրովը․ «Ժողովուրդ»
5202 դիտում
08:58 18-10-2018
Վարդան Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով. «Ժամանակ»
4555 դիտում
21:48 09-01-2019
ՀՔԾ-ն խեղաթյուրում է իրականությունը Սամվել Մայրապետյանի գործով. փաստաբանական խումբ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը