«Լիվերպուլը» 40 մլն եվրոյով ձեռք բերեց Սադյո Մանեին
«Սաութհեմփթոնի» սենեգալցի կիսապաշտպան Սադյո Մանեն կարիերան կշարունակի «Լիվերպուլում», որի հետ այսօր 4-ամյա պայմանագիր է կնքել:
Թեպետ գործարքի մանրամասները չեն հրապարակվել, սակայն «Սաութհեմփթոնը» հայտնել է, որ Մանեի տրանսֆերը ակումբի պատմության մեջ ռեկորդային է դարձել:
Նշվում է, որ Մանեի համար «Լիվերպուլը» վճարել է մոտ 40 մլն եվրո, որը տարբեր պարգևավճարներով կարող է աճել մինչև 46 մլն եվրո:
Մանեն 2 մրցաշրջան է անցկացրել «Սաութհեմփթոնում»: Մինչ այդ նա հանդես էր գալիս ավստրիական «Ռեդ Բուլում»: