2383 դիտում
23:19 28-06-2016
Կորած քաղաքացին վերադարձել է տուն
Հունիսի 28-ին, ժամը 07.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն երեկոյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Կասկածվում է, որ ընկել է մոտակա Շիրակ ջրառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էին 7 փրկարար, 4 ոստիկան հարակից գյուղերի բնակիչներ:
Ժամը 19.04-ին Մայիսյան-Կառնուտ գյուղերի միջև ընկած հատվածում Շիրակի ջրառում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարացվել էին:
Տեղեկատվություն է ստացվել, որ Ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 1997թ. ծնված Հ. Հ.-ն ինքնուրույն վերադարձել է տուն:
Նմանատիպ նյութեր
10425 դիտում
17:08 15-02-2014
Մեր տուն, ձեր տուն, քեռի Սիմոնենց, Սուքիասենց տուն կպցրինք իրար, դարձանք մի մեծ «պոյեզ». Մանվել Գրիգորյան
3195 դիտում
14:26 11-09-2015
Թասիկ գյուղի 4 անչափահաս երեխաների կորած հայրը վերադարձել է
1974 դիտում
19:50 19-06-2015
Իրինա Շեյքը վերադարձել է տուն. լուսանկար