211652_close_icon
views-count1784 դիտում article-date 14:15 28-06-2016

Ի նպաստ բնակչության առողջության պահպանման. ՀՀ Առողջապահության նախարարության հորդորը

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Ուլտրամանուշակագույն ճառագայթներն աչքի համար անտեսանելի են: Դրանց հիմնական աղբյուրն արևն է: Չափավոր քանակով այն դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա: Արտահայտվում է իմուն համակարգի գործունեության, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացների խթանմամբ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Սակայն չափից ավելի քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ճառագայթման ինդեքսի նորման` 7, ամռան ամիսներին հասնում է մինչև 12) վտանգավոր է և կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես և հեռավոր ախտահարումներ: Մասնավորապես` • արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), • արևահարություն, • ֆոտոկոնյուկտիվիտ կոպերի ցավոտություն, կարմրություն, • աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն, • ֆոտոալերգիա, • մաշկի չարորակ նորագոյացություն` մելանոմա: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում: Անհրաժեշտ է հիշել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հատկապես բարձր է 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի, խորհուրդ է տվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին: Ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ առանձնակի զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները: Ցանկալի է, որ նրանք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը:

Նմանատիպ նյութեր