Ինչո՞ւ է Նոնան ծեծել Ռոզային եւ Սիրանուշին ոչ միայն ձեռքերով, այլեւ ավելով
Նոնա Խալատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր որդուն՝ Համլետ Ամիրյանին դանակահարելու հարցի շուրջ վիճաբանել է որդուն դանակահարող Արտավազդ Ալեքսանյանի մոր՝ Ռոզա Ալեքսանյանի և կնոջ՝ Սիրանուշ Հայրապետյանի հետ, որի ընթացքում ծեծի ենթարկելով Ռ. Ալեքսանյանին՝ 3-4 անգամ ձեռքով դիտավորությամբ հարվածել է նրա գլխին և դեմքին, այնուհետև վերցնելով Ռ. Ալեքսանյանի բնակարանի մուտքի դռան մոտ դրված ավելը՝ դրա պոչով 3 անգամ հարվածել է գլխին և դեմքին, որի հետևանքով Ռ. Ալեքսանյանին պատճառել է ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակով մարմնական վնասվածք։
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: